Այսօր կառավարությունը որոշել է վերանայել նախորդ վարչապետի որոշումը և խմբագրւմներ անել կենսաթոշակային բարեփոխումների մեջ: Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ օրենքում «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:
Ապրիլի 24-ին Մոսկվայի փաստավավերագրական կինոյի կենտրոնում կմեկնարկի առաջին փառատոնը, որը կներկայացնի ժամանակակից պատկերներ Դանիայից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Շվեդիայից:
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:
ՈՒկրաինայի իրադարձությունները պահանջում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է Ժնևի համաձայնությունների անհապաղ կատարումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:
ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, ըստ Henaran.am-ի, նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին: Գործադիր մարմնի նիստերը նշանակում և վարում է ՀՀԿ նախագահը: Նիստում կքննարկվեն ներքաղաքական հարցեր:
Google քարտեզում Տիգրանաշենը նշված է որպես Ադրբեջանի տարածք (լուսանկարում՝ քարտեզի հատվածը):
Այժմ չորրորդ դասարանի տրամաբանական հարց:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուք հասկանում եք, որ կա անկլավների հարց, որոնցից մեկը Տիգրանաշենն է...